Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Երևանում խոսել է նոր սառը պատերազմի մասին

analitik.am

ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ, սակայն պաշտպանելու է միջազգային իրավունքը: Այս մասին Երևանում հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:

Նա նշել է, թե ՆԱՏՕ-ում հասկանում են, որ աշխարհը փոխվել է, նոր մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմակայել, իսկ դաշինքը չի գործում այս կամ այն պետության դեմ:

«Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը, դրա բոլոր սկզբուքները, այդ թվում նաև ինքնոշորումն ու տարածքային ամբողջականությունը: Մենք աշխատում ենք միջազգային իրավունքի բալանսավորման ուղղությամբ»,-ասել է Գոթեմյոլլերը:

Ինչ վերաբերում է ժամանակակից մարտահրավերներին, ապա ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է ահաբեկչության և կիբերհարձակումների մասին:

 

Նույն շարքից