Հասարակություն 

Պատգամավորները «թռած» են. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բազմաչարչար պատգամավորները նույնքան բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են` բառի ամենալայն իմաստով. այս տարի հայոց երեսփոխանները կրկին նախընտրել են դեպի Եվրոպա (հիմնականում` դեպի Պրահա, քանի որ ուղիղ չվերթ կա) և դեպի Դուբայ ուղղությունները: Կան նաև էկզոտիկ երկրներ` Շրի Լանկա, Թաիլանդ մեկնողներ:

Դեպի Իսրայել ուղղությունն ազգընտիրների համար սկզբում ցանկալի է համարվել, սակայն Երուսաղեմի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները «կանխել» են այդ ցանկությունը։

Հիշեցնենք, որ դեպի Թել Ավիվ նույնպես ուղիղ չվերթ կա, և Հայաստանից դեպի Երուսաղեմ` Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու են մեկնում բազմաթիվ հայաստանցիներ:

«Իսրայելը, ճիշտ է, աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է, սակայն մերոնք նախ ոչինչ չեն խնայում Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու համար, և հետո` Հայաստանից Երուսաղեմ եկածներին մենք օգնում ենք հանգրվանել Բեթղեհեմում, ուր գները երկու-երեք անգամ ցածր են»,- ասաց իսրայելական հայ համայնքից մեր զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից