Գլխավոր Հասարակություն 

Անալիտիկ կայքի բնականոն աշխատանքը վերականգնվել է

analitik.am

Հարգելի ընթերցողներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ վերջին 48 ժամվա ընթացքում մեր վերլուծական կենտրոնը մի քանի անգամ թիրախավորվել էր տարատեսակ հակագովազդային և հաքերային գրոհների կողմից:

Ս.թ. հունվարի 7-ի ցերեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն տարածվեց առ այն, որ «Robert Qocharyan» անվամբ մի ֆեյսբուքյան էջ խմբագրել է իր անվանումը և դարձել «Robert Analitik.am»: Այս առթիվ տեղեկացնում ենք ձեզ, որ մեր խմբագրությունը նման էջերի հետ առնչություն չունի և չի ունեցել: Ավելին՝ մեզ չի հաջողվել նույնիսկ այդ էջերը գտնել ֆեյսբուքում:

Ուշ երեկոյան մեր կայքն արտասահմանից DDOS հարձակման ենթարկվեց, իսկ հաջորդ օրը կեսօրին մեզ համար անհայտ եղանակով հաքերները մուտք գործեցին մեր կայքի backend և լրահոսում նյութ տեղադրեցին, որը ջնջվեց կայքի ծածկագիրը վերականգնելուց հետո:

Հայցում ենք ձեր ներողամտությունը և խնդրում զինվել համբերությամբ, քանի որ նման գրոհերով մեր խմբագրությունից քաղաքականության «ճշգրտման» չեն հասնելու:

Նույն շարքից