Քաղաքականություն 

ԱՄՆ-ը նոր միջուկային մարտագլխիկներ է մշակում Ռուսաստանին զսպելու համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան մտադիր է մեղմացնել միջուկային զենքի օգտագործման սահմանափակումը և նոր մարտագլխիկներ մշակել Trident հրթիռների համար, որպեսզի զսպի Ռուսաստանին: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Ջոուն Վուլֆսթալին:

Վերջինիս պնդմամբ, ԱՄՆ-ը մտադիր է արդիականացնել Trident D5 հրթիռները և դրանք զինել փոքր հզորությամ միջուկային մարտագլխիկներով:

Այս որոշումը հիմնավորվում է նրանով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքով, ցանկացած հակամարտության ընթացքում ՆԱՏՕ-ի արևելյան ճակատում միջուկային զենք է կիրառելու, որպեսզի փոխհատուցի այն պակասը, որն ունի սովորական զենքերի մասով:

Պենտագոնում կարծում են, որ Ռուսաստանն այդ քայլին կգնա համոզված լինելով, որ Վաշինգտոնը նմանատիպ քայլ չի կատարի:

 

Նույն շարքից