Հասարակություն 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 17:30-ի դրությամբ, Աբովյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից