Քաղաքականություն 

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե երբ է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխվելու Երուսաղեմ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան փաստաթուղթ է պատրաստել, որի համաձայն Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի 2019 թվականին, հայտնում է New York Times-ը:

Ավելի վաղ հայտնվում է, որ ԱՄՆ դեսպանատան մասով  փոփոխությունները տեղի չի ունենալու Թրամփի նախագահության ժամկետի ավարտից շուտ: Սակայն պետքարտուղարությունը պլան է կազմել, որի համաձայն դեսպանատան համար նոր շենք չի կառուցվելու և օգտագործվելու է հյուպատոսության շենքը:

Մեկ ամիս առաջ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մասին, որ Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը կտևի առնվազն 3 տարի:

 

Նույն շարքից