Հասարակություն 

Ադրբեջանում հանցավոր խումբ է բացահայտվել, որի անդամներից մեկը Վրաստանի քաղաքացի է

analitik.am

Ադրբեջանում հանցավոր խումբ է բացահայտվել, որի անդամներն անօրինական ճանապարհով ավելի քան 80 միլիոն դոլար են դուրս բերել երկրից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ 2017 թվականի ընթացքում խումբն Ադրբեջանից դուրս է բերել ավելի քան 80 միլիոն դոլար, 5 միլիարդ ռուբլի և 249 հազար եվրո:

Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 3 ադրբեջանցի և Վրաստանի մեկ քաղաքացի:

Նույն շարքից