Քաղաքականություն 

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն՝ Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի մասին

analitik.am

Կրեմլը հետևում է սիրիական Աֆրինում թուրքական զինված ուժերի գործողություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը փոխանցում է Լենտան:

Նա նշել է, որ ռուսական կողմը կապեր է պահպանում ինչպես սիրիական ղեկավարության, այնպես է թուրքական կողմի հետ:

Պեսկովի խոսքերով, Մոսկվայի համար հիմնարար հարց է շարունակում մնալ Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Բացի դրանից, Կրեմլը ուշադրության կենտրոնում է պահում նաև հարցը հումանիտար տեսանկյունից:

Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ՆԱՏՕ-ն թուրքական զինուժի գործողություները դիտարկում է որպես ինքնապաշտպանական քայլ ահաբեկչական սպառնալիքին:

Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում թուրքական օպերացիան մեկնարկեց հունվարի 20-ին: Ինչպես հայտնում են քրդերի ներկայացուցիչները, այդ օպերացիաի ընթացքում արդեն 11 խաղաղ բնակիչ է զոհվել:

Նույն շարքից