Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ ավարտվել է ամերիկյան Javelin հակատանկային համակարգերի գնման առաջին փուլը: Այս մասին վրացի նախարարը հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Грузия Online»-ը:
Իզորիան նաև հայտնել է, որ շուտով վրացական բանակը զորավարժանքներ է սկսելուՙ որոնց ընցացքում զինծառայողները կսովորեն կիրառել նոր զինատեսակը:
Նշենք, որ Վրաստանը հակատանկային համակարգեր գնելու համար ԱՄՆ-ին դիմել էր 2017 թվականին: Անցած տարի նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեց վաճառքը, որով Վրաստանը 75 միլիոն դոլարի հրթիռային համակարգ կունենա:
Ավելի վաղ ռուսական կողմն իր դժգոհությունն էր հայտնել այս մասով՝ հայտարարելով, որ դա թույլ կտա Վրաստանին «նոր վտանգավոր արկածախնդրության գնալ»:
Վրաստանի պաշտպանության նախարարը հակադարձել է դրան՝ նշելով, որ ձեռք բերված զենքը պաշտպանական բնույթ ունի: