Հունվարի 23-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի մոտակա սարի լանջին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Xterra» մակնիշի 61 QՕ 666 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):