Հասարակություն Ֆեյսբուք 

Ի՞նչ կլիներ, եթե Սևակը շարունակեր ստեղծագործել ևս 20 տարի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդհանրապես յուրաքանչյուր հանճարեղ մարդու անգամ բնական մահվան մեջ մարդիկ առեղծված կամ խորհրդավորություն են փնտրում, եթե չասենք, որ երբեմն էլ ընկնում են ծայրահեղությունների գիրկն ու այնտեղ քաշելու հետևողական փորձեր անում մյուսներին:
Պարույր Սևակի մահը սովորականներից չէր: Անգամ ընկերների, գրչակիցների և ժամանակակիցների հուշերում շատ զգուշորեն, ենթատեքստով պտտվում է պատահական ոչինչ չլինելու վարկածը: Ամեն դեպքում տարբեր լսարաններում դեռ կվիճեն նրա մեքենա քշել իմանալ- չիմանալու շուրջ, տաք քննարկումներ կլինեն զոքանչի հոգեհանգստի արարողությանը շտապելու, անգամ տաղանդավոր ու ստեղծագործող մարդկանց վարորդական իրավունք տալը պետականորեն արգելելու մասին:
Պարույր Սևակը մեծ մտածող էր, առաջ նայող մարդ, ով անգամ անկարևոր պաշտոնն օգտագործում էր այլոց համար: Նա Գրողների միության մինչ այդ եղած ղեկավար կազմից առաջինն էր, ում հաջողվեց գրելու համար նպաստավոր մթնոլորտ, հավաքատեղի ստեղծել, ընդամենը Միության տարածքում սրճարան բացելով՝ առանց պաթոսի, առանց ճոռոմաբանության և սովետահայ ընդհատակյա ինքնամաքառումների…
Ի՞նչ կլիներ, եթե նա շարունակեր ստեղծագործել ևս 20 տարի, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ թերևս կմեծանար… Իսկ ինչպես լինում է սովորաբար, ՍԵՐԸ երբեք չի ներվում: Գուցե վերջին հանգրվան այնուամենայնիվ կգտներ Կոմիտասի պանթեոնում, ի վերջո սիրտն էլ քննարկման առարկա չէր դառնա, հայրենի գյուղի հսկա քարն էլ ուխտատեղի, մեր լեզուն կհարստանար, մեր գրականությունը կշահեր… Հաստատ հեղափոխություն չէր անելու… Ծնունդդ շնորհավոր Պոետ!

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles