Հասարակություն 

Ֆրանսիայում տղամարդկանց կարող են պատժել կանանց մարմնի մասերի մասին անպարկեշտ խոսքերի համար

analitik.am

Ֆրանսիայում առաջարկում են պատժել այն տղամարդկանց, ովքեր անպարկեշտ արտահայտություներ կանեն կանանց մարմնի մասերի կամ արտաքին տեսքի վերաբերյալ: Այս մասին, ինչպես փոխանցում է The Local-ը, ասված է նոր կառավարական փաստաթղթում:

Փաստաթղթի համաձայն, խախտում կատարած տղամարդիկ 90 եվրո կվճարեն, իսկ եթե 15 օրվա մեջ երկրորդ անգամ անպարկեշտ արտահայտություն թույլ տան իրենց, կվճարեն 135 եվրո: Նրանք, ովքեր կուշացնեն վճարը, ստիպված կլինեն գրպանները դատարկել 375 եվրոյով:

Տուգանքի ենթարկվելու են նաև այն տղամարդիկ, ովքեր կհետապնդեն կանանց, կամ կփակեն վերջիններիս ճանապարհը: Այս ամենի նպատակն է պայքարել սեքսիզմի դեմ, որի հետ կանայք բախվում են փողոցում:

Հավելենք, որ օրինագծի հեղինակն է Մարլեն Շյապպան, ով հայտնի ֆեմինիստ է:

Նույն շարքից