Քաղաքականություն 

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հյուրընկալվել են Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը

analitik.am

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները  եւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ հունվարի 25-ին հյուրընկալվել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը:

Բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ամուր կապերը խթան են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն այս տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ են ունեցել: Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով վերջերս Թեհրան կատարած այցին եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, ընդգծել է ստորագրված համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը: Բարեկամական խմբի ղեկավարը, կարեւորելով Ասիական երկրների համաժողովին Հայաստանի անդամակցությունը, հույս է հայտնել, որ Իրանն այդ հարցում կհամագործակցի Հայաստանի հետ:

Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում որեւէ սահմանափակում չկա, եւ Իրանը պատրաստ է բոլոր բնագավառներում խորացնել համագործակցությունը: Դեսպանի խոսքով՝ կնքված համաձայնագրերը կյանքի կոչվելու դեպքում կարող ենք հույս ունենալ, որ Իրանի ու Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ կարձանագրի:

Նշենք, որ ընդունելությանը ներկա են եղել նաեւ Արարատի, Լոռու, Արմավիրի եւ Կոտայքի մարզպետները:

Նույն շարքից