Հասարակություն 

Ալեքսանդր Ակոպովը մեկնաբանել է «Բրիգադան» հանցագործություն անվանած սերիալի դերասանի խոսքերը

analitik.am

«Բրիգադա» սերիալի պրոդյուսեր Ալեքսանդր Ակոպովը մեկնաբանել է սերիալի գլխավոր հերոսներից Պչյոլային մարմնավորած Պավել Մայկովի հայտարարությանը, թե այն հանցագործություն է Ռուսաստանի դեմ, քանի որ այդ սերիալի պատճառով շատ երիտասարդներ ցանկանում են հանցագործ դառնալ:

«Այս թեմայով ուսումնասիրություններ կան, որոնք ցույց են տալիս, որ հանցագործության մակարդակը կապված է այլ գործոնների հետ, այլ ոչ թե կրիմինալ թեմաներով սերիալների: Ինչ վերաբերում է մեր սերիալին, ապա ես չգիտեմ՝ Մայկովն ուշադրություն դարձրել է արդյո՞ք, որ իր հերոսը մահանում է: Դա կարող է դաս լինել սերունդներին»,-ասել է Ակոպովը նշելով, որ Մայկովի ասածը հիմարություն է:

Նույն շարքից