Հասարակություն 

Porsche-ն 6 միլիարդ եվրո է տրամադրում էլեկտրական ավտոմեքենաներ ստեղծելու համար

analitik.am

Porsche  ընկերությունը մտադիր է առաջիկա տարիներին նախատեսվածից շատ գումար ծախսել էլեկտրական ավտոմեքենաներ ստեղծելու համար: Առաջիկա տարիներին գերմանական հսկան այդ նպատակով ծախսելու է 6 միլիարդ եվրո՝ նախատեսված 3-ի փոխարեն: Այս մասին հայտարարել է Porsche-ի ղեկավար Օլիվեր Բլումեն:

Մինչև 2020 թվականը միջոցներ են տրամադրվելու ինչպես Porsche-ի արդեն գոյություն ունեցող մոդելների էլեկտրական տարբերակների համար, այնպես էլ քայլեր են ձեռնարկվելու նոր մոդելներ ստեղծելու ուղղությամբ:

Արդեն 2019 թվականին վերջին նախատեսվում է հանրության դատին ներկայացնել Mission E էլեկտրական մոդելը: Հավանաբար այդ մոդելն ամեն տարի արտադրվելու է 20 հազար օրինակով:

Նույն շարքից