Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստերի դահլիճում նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Երկիր Ծիրանի խմբակցության անդմաներն իրենց աշխատասենյակներում աղբ են հայտնաբերել:
Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դա անպատասխան չի մնալու: Նրա խոսքերով, այս ամենին պետք է տրվի համապատասխան գնահատական:
Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստում ծեծկռտուքը սկսվեց այն բանից հետո, երբ ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը կայուղաջրով լի բանկաները փորձեց նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչին խանգարեցին ՀՀԿ խմբակցության անդամները: