Հայաստան Քաղաքականություն 

Երկիր Ծիրանի խմբակցության աշխատասենյակներում աղբ են լցրել

analitik.am

Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստերի դահլիճում նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Երկիր Ծիրանի խմբակցության անդմաներն իրենց աշխատասենյակներում աղբ են հայտնաբերել:

Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դա անպատասխան չի մնալու: Նրա խոսքերով, այս ամենին պետք է տրվի համապատասխան գնահատական:

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստում ծեծկռտուքը սկսվեց այն բանից հետո, երբ ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը կայուղաջրով լի բանկաները փորձեց նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչին խանգարեցին ՀՀԿ խմբակցության անդամները:

 

Նույն շարքից