Իտալիայի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է այն մասին, թե ինչպես է երեխա ժամանակ կով կթել և հազիվ գոյատևել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այս մասին նա խոսել է մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ:
Բեռլուսկոնին նշել է, որ բոլորից մեկն է: Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 8 տարեկան էր, ստիպված էր կովեր կթել, ինչի համար գրոշներ էր ստանում:
Հարկ է նշել, որ 81-ամյա իտալացին դատական որոշումների պատճառով չի կարող մասնակցել ընտրություններին և հավակնել պաշտոնների, սակայն նա շարունակում է ակտիվորեն հանդիպել քաղաքացիների հետ: