Միջազգային Քաղաքականություն 

Թիլերսոնի և Էրդողանի հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ

analitik.am

Փետրվարի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին, Իրաքի և Սիրիայի խնդիրներին:

Ամերիկյան կողմն ավելի քան 3 ժամ տևած հանդիպումը բնութագրել է որպես արդյունավետ, որն ուղղված է եղել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

Անադոլու գործակալությունն իր հերթին գրում է, որ հանդիպման ժամանակ Էրդողանը մանրամասնորեն ներկայացրել է Թուրքիայի համար կարևոր հարցերը և ասել, թե ինչ է Անկարան սպասում Վաշինգտոնից երկկողմ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային զարգացման հարցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի քրդերի մասով: Անկարան վերջիններիս ահաբեկիչ է համարում, իսկ ամերիկյան կողմը՝ զինում:

Նույն շարքից