Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուներից է. Գառնիկ Իսագուլյան

analitik.am

Նա լուրջ նպաստ կբերի Հայաստան-Սփյուռք, Արցախ-Սփյուռք հարաբերություններում: Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Արմեն Սարգսյանի թեկնածության մասին, հայտարարեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքերով, Սարգսյանը լավ տիրապետում է Արցախի խնդիրներին. «Արցախում նրա հետ հանդիպումից հետո, բոլորը հորդորում էին, որ ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը… Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուներից է»:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Երևանը գրավելու մասին: Իսագուլյանի կարծիքով Ալիևն իրեն նման հայտարարություններ է թույլ տալիս, քանի որ Հայաստանը չափազանց շատ զիջումների է գնում:

 

Նույն շարքից