Հայաստան Քաղաքականություն 

Մենք դառնում ենք վարչապետական երկիր՝ խորհրդարանականի փոխարեն. Մանե Թանդիլյան

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը կարծում է, որ այսօր ընդունվում են օրենքներ, որոնք ավելի ու ավելի են ամրապնդում վարչապետի լիազորությունները, ինչի պատճառով Հայաստանը դառնում է ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական երկիր. «Սահմանադրական ձևափոխվում են և մատուցվում հանրությանն այն տեսքով, որ վարչապետական երկիր ենք դառնում, խորհրդարանական դառնալու փոխարեն»:

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավորը խոսեց նաև մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե ԵԼՔ-ում տարաձայնություններ կան: Տիկին Թանդիլյանը մասնավորպես նշեց, որ դաշինքի մաս կազմող կուսակցությունները տարբեր մոտեցումներ ունեն կոնկրետ խնդիրների մասով, դրա համար բնական է, որ լինում են քննարկումներ, բանակցություններ, առանց որոնց դաշինքում ուղղակի լճացում կլիներ: Այսինքն, այդ քննարկումներն առողջ են, ինչը ողջունելի է:

Պատգամավորը վստահեցրեց, որ դաշինքում ամենատարբեր հարցերի շուրջ միշտ հաջողվում է ընդհանուր հայտարարի գալ՝ նշելով, որ այդպես կլինի նաև այժմ քննարկվող հարցերի մասով:

Նույն շարքից