Հայաստան Քաղաքականություն 

Դա հարիր չէ մեր մշակույթին. Արդարադատության նախարարը՝ Երևանի ավագանու ծեծկռտուքի մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հարցին, նշեց, որ դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին ոչ հարիր գործողություն, ինչը, ցավոք սրտի, տեղի ունեցավ երկու կողմերից:

Նախարարի խոսքերով, վերոնշյալ միջադեպն անհարիր է մեր մշակույթին, և երկու կողմերն էլ չպետք է այդպես պահեին իրենց:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երևանի ավագանու նիստի Ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ ավագանու Երկիր Ծիրանի և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԵԾ-ի անդամները փորձեցին կոյուղաջրով լի տարաներ նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նույն շարքից