Հասարակություն 

Ստալոնեն կատակել է իր մահվան մասին լուրերի թեմայով

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ երեկ մի շարք սոցկայքերում գրել էին հոլիվուդյան աստղ Սիլվեսթեր Ստալոնեի մահվան մասին: Ավելի ուշ պարզվեց, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին ևս մենք գրել էինք:

Իր մահվան մասին տեղեկությունները հերքել է նաև հենց Ստալոնեն՝ գրառում թողնելով Ինսթագրամի իր էջում և կատակելով թեմայի շուրջ:

«Խնդրում եմ, անտեսեք այս հիմարությունը…Ես ողջ եմ, երջանիկ եմ, առողջ եմ, դեռ պայքարում եմ»,-գրել է 71-ամյա դերասանը՝ հավելելով, որ հիանալի է վերադառնալ այն աշխարհից:

 

 

 

Նույն շարքից