Հայաստան Քաղաքականություն 

Ում ողնաշարն է ուզում կոտրել Արման Սահակյանը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, խոսելով իր և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունների մասին, նշեց, որ որևէ լարվածություն չկա:

Սահակյանի խոսքերով, ինքը վարչապետի հետ նորմալ գործընկերային հարաբերություններ ունի և վերջինիս հետ արդեն բավականին մեծ աշխատանք են կատարել:

Պետական գույքի կառավարման վարչության պետը նաև խոսեց վարչապետի հայտարարության մասին՝ ողնաշար կոտրելու մասով: Սահակյանը մասնավորապես վստահություն հայտնեց, որ վարչապետն ուղիղ իմաստով դա չի ասել՝ հավելելով, որ իրենք փոխում են ֆինանսատնտեսական մոնիթորինգների ամբողջ կարգն ու կառուցվածքը, ինչը տանելու է դրան, որ կոտրվելու է այն մարդկանց ողջնաշարը, ովքեր կվատացնեն ընկերությունների ֆինանսական ցուցանիշները. «Խոսքն իհարկե ուղիղ իմաստով կոտրելու մասին չէ»:

Նույն շարքից