Հասարակություն 

Հետազոտություն. Ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի. «Ամերիկայի Ձայն»

analitik.am

Նոր հետազոտության տվյալները վկայում են, որ ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Միացյալ Նահանգներում կոչ է արվում բարձրացնել ծխախոտ գնելու համար թույլատրելի տարիքը։

Օրական ընդամենը մեկ գլանակ ծխելու դեպքում անգամ մեծանում է սրտի կամ ուղեղի կաթվածի վտանգը։

Վերլուծելով ավելի քան 140 հետազոտությունների արդյունքները՝ բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ օրական մեկ ծխախոտ օգտագործելու դեպքում սրտի և ուղեղի կաթվածի վտանգը մեծանում է համապատասխանաբար 50 և 30 տոկոսով։

Չնայած ծխելու վնասակար ազդեցությունները փաստող ուսումնասիրություններին՝ աշխարհում մեկ միլիարդ մարդ շարունակում է ծխել, իսկ ծխելու հետևանքով մահանում է տարեկան յոթ միլիոն մարդ։

Մարդիկ հիմնականում սկսում են ծխել մինչև 21 տարեկանը, իսկ հաճախ նույնիսկ դեռահաս տարիքում։ Թոքաբանների ամերիկյան ընկերակցությունը կոչ է անում բարձրացնել ծխախոտ գնելու համար թույլատրելի տարիքը մինչև 21 տարեկան։

"Օրենքը արգելում է 18-ից ցածր տարիքի անձանց ծխախոտի վաճառքը։ Ուստի նրանք դիմում են իրենց ավագ ընկերներին, ում 18 տարին լրացել է։ Մինչդեռ շատ ավելի քիչ հավանական է, որ նրանք կդիմեն 20 կամ 21 տարեկան մարդկանց",- ասում է Թոմաս Քարը:

Առայժմ ծխախոտի վաճառքի տարիքային շեմը բարձրացրել են հինգ նահանգներում։ Ծխողների մասին վիճակագրությունը կարևոր է առողջապահական համակարգի կողմից ծխելը թողնելուն նպաստող և կանխարգելիչ ծրագրերի մշակման համար։

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից