Բարի օր Քաղաքականություն 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարությանը

analitik.am

Nouvelles d’Arménie-ի հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ագնես ֆոն դեր Մյուլն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն, որով նա նշել էր, թե իր պետության ռազմավարական և քաղաքական նպատակը Երևանը և Զանգեզուրը գրավելն է:

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը մասնավորապես նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցությունների ճանապարհով: Փարիզը նաև կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են վնասել խաղաղ կարգավորման գործընթացին:

 

Նույն շարքից