Առողջապահություն Հասարակություն 

Կենցաղային ախտահանիչ նյութերն ավելի վտանգավոր են, քան ծխախոտը

analitik.am

Ախտահանման ժամանակ  պարբերաբար օգտագործվող միջոցներն օրգանիզմի վրա նույնքան բացասական ազդեցություն են թողնում , ինչպես օրվա ընթացքում մեկ տուփ ծխախոտ ծխելը : Այս մասին փաստում են Բերգենի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները։ Հատակը ախտահանող և լոգանքի համար նախատեսված հեղուկների ամենափոքր մասնիկները կուտակվում են թոքերում , ինչը հանգեցնում է լուրջ բարդությունների՝ ընդհուպ մինչև ասթմա:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պահպանել մաքրություն բնակարանում՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:

Նորվեգիայի Բերգեն համալսարանի հետազոտողները դեռ  22 տարի առաջ էին սկսել այս փորձարկումները , որին մասնակցել է   6235 մարդ : Բոլոր այդ մարդիկ  պարբերաբար՝ շաբաթը մի քանի անգամ մաքրել են սեփական բնակարանները կամ իրականացրել  մաքրություն  մասնավոր ընկերություններում ։ Փորձարկումների ընթացքում գիտնականներն անսպասելի արդյունքներ ստացան , այսպիսով ՝ ինչքան հաճախ էր անցկացվել մաքրություն,  այնքան շատ էին գրանցվել շնչառական հիվանդությունների դեպքեր , մասնավորապես, նրանց մոտ  , ովքեր դա իրականացրել էին : Հետազոտողները պարզեցին նաև, որ տնային տնտեսությունով զբաղվող կանանց մոտ  բրոնխիալ  ասթմայի զարգացման հավանականությունը 40% -ով բարձրացել է : Այդ ախտահանիչ նյութերի ամենափոքր մասնիկները՝ լինի դա օծանելիք կամ մաքրող քսուք , կուտակվում են թոքերում՝ առաջացնելով շնչառական ուղիների լորձաթաղանթի գրգռում և դրա հետագա դեֆորմացիա ։

«Մաքրման միջոցներում առկա քիմիական միացությունները շնչուղիներ ընկնելու պահից  սկսվում է տեղային գրգռում , հիպերեմիա (գերարյունություն), այտուց : Որպես հետևանք փոքրանում է թոքերի ծավալը , խանգարվում է օրգանիզմի ամբողջ շնչառական համակարգը », - ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Օսթին Սվոնսը:

Առօրեական մաքրություն անելու վնասը գիտնականների կարծիքով հավասարազոր է օրեկան մեկ տուփ ծխախոտ ծխելուն :

«Վստահ եմ՝ ոչ ոք չէր կարող մտածել , որ բնակարան մաքրելը գրեթե նույնքան վտանգավոր է , որքան ծխելը : Ուսումնասիրության արդյունքների համաձայն , տպավորությունն այնպիսինն է , որ տնային տնտեսուհիները ծխել են ամեն օր ՝ 10-20 տարիների ընթացքում  », - ասում է Սվոնսը ։

Փորձագետները կարծում են , որ ախտահանիչ նյութերի օգտագործման սկզբունքը թերի է , քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա:

«Եթե մաքրող միջոցի ակտիվ նյութը սպանում է մանրէներ և վիրուսներ , ապա մեր օրգանիզմում այդ մասնիկները միայն կուտակվում են : Կենցաղային քիմիական բաղադրիչների կոնկրետ կոնցենտրացիայի ձեռքբերումը   կարող է հանգեցնել օրգանիզմում բոլոր տեսակի խախտումների », - ասել է Մոսկվայի պետական ​​համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր  Վալերի Պետրոսյանը ։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն , գիտնականները հայտնաբերել են ևս մեկ հետաքրքիր օրինակ ` ախտահանիչ միջոցներով  կանոնավոր մաքրությունը ոչ մի վնաս չի պատճառել փորձարկմանը մասնակցող տղամարդկանց օրգանիզմին  :

«Հավանական է , որ տղամարդկանց թոքերն ավելի քիչ են հակված քիմիական մաքրող միջոցների  բացասական հետևանքներին : Բացի այդ , նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել , որ տղամարդու մարմինը տառապում է տարբեր տեսակի գրգռիչներից՝  ներառյալ ծխախոտի ծուխը և փայտի փոշին », - ասում է Սվոնսը :

Միևնույն ժամանակ, ավելի քան 20 տարվա կանոնավոր մաքրություններից հետո, հետազոտության մասնակիցներից ՝  13.6% կանանց մոտ զարգացել է ասթմա ։

Նորվեգացի գիտնականները հորդորեցին արտադրողներին ախտահանիչ նյութերի փաթեթավորման վրա գրել՝ արդյոք դրանք պարունակում են շնչառական համակարգերի համար պոտենցիալ վտանգավոր նյութեր, ինչպիսիք են ամոնիակը և քլորը: Այնուամենայնիվ, հետազոտողները հիշեցրեցին , որ բնակարաններում մեծամասնություն կազմող հատվածները , բացառությամբ լոգարանը , կարող են մաքրվել սովորական ջրով և հասարակ կտորի օգնությամբ ։

« Պետք է խելամտորեն գործել և մաքրությունն իրականացնել պակաս թունավոր նյութեր պարունակող միջոցներով , որպես կանոն, ոչ այնքան էժան և ոչ ավել , քան շաբաթական մեկ անգամ », - ամփոփում է Վալերի Պետրոսյանը:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից