Բարի օր Տնտեսություն 

McDonald's-ն ի պատիվ կանանց փոխել է իր լոգոտիպը

analitik.am

McDonald's  արագ սննդի ցանցը կանանց միջազգային օվա կապակցությամբ պատմության մեջ առաջին անգամ փոխել է իր լոգոտիպը  : Ընկերությունը շրջել է «M»տառը, որպեսզի ստացվի «W» (women): Այս մասին հաղորդում է CNN- ը:

McDonald's- ի ղեկավարության անդամ   Վենդի Լյուիսի խոսքերով  այս որոշումը կայացվել է ի պատիվ աշխարհի բոլոր կանանց նվաճումների:

Մարտի 7-ին լոգոտիպը  փոխվել է միայն Կալիֆոռնիայի մեկ ռեստորանում, իսկ այսօր արդեն McDonald's- ի կայքում և բջջային հավելվածներում «M» -ի փոխարեն  կհայտնվի «W» տառը: Բացի այդ, McDonald's- ի  հաստատությունների աշխատակիցները  կկրեն  գլխարկներ և հատուկ համազգեստ փոխված տարբերանշանով:  McDonald's  ընկերության հայտարարության մեջ նշվում է նաև ,որ տաս մենեջերներից վեցը կանայք են:

Նույն շարքից