Իրավական 

ՀՀ ԱՆ ՔՀԿ վարչության պետը շնորհավորական ուղերձ է հղել անազատության մեջ գտնվող կանանց

analitik.am

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՀ-ից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ իր և վարչության ղեկավարության անունից շնորհավորել է աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ մաղթելով երջանկություն, բարեկեցություն, առողջ կյանք և ամուր ընտանիքներ:

«Ձեր անսպառ բարությամբ, հոգատարությամբ և կանացի հմայքով դուք միշտ էլ նպաստել եք փոխադարձ վստահության և հանդուրժողականության մթնոլորտի հաստատմանը, մեզ հետ հավասար կրել ծառայողական հոգսերի ծանրության բեռը: Գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր սերն ու նվիրումը, երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»,-իր խոսքում նշել է  Ռ. Հովհաննիսյանը:

Գարնանային տոնի առթիվ վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև անազատության մեջ գտնվող կանանց՝ նրանց մաղթելով սեր, համբերություն, հավատ, հույս և վերադարձ հարազատ օջախներ: Իր և ծառայության ղեկավարության անունից նա նաև քաղցրավենիք և ծաղիկներ փոխանցել ազատազրկված կանանց:

Նույն շարքից