Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնն ու Մեյը զրուցել են ՌԴ-ին սաստելու հարցի շուրջ

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մամուլի քարտուղարը Փարիզում  մամուլի ասուլիսի ժամանակ  Թերեզա Մեյի որոշումը՝ Մոսկվայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու հետ կապված, համարել է ֆանտազիաների վրա հիմնված քաղաքականություն: Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան միայն այն ժամանակ որոշում կընդունի այդ մասով, եթե ապացույցներ ի հայտ գան: Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորումը նա համարել է լուրջ հարված իրենց ռազմավարական դաշնակցին, սակայն Ֆրանսիան կսպասի այս հանցագործության մեջ  ՌԴ մասնակցության  ապացույցներին, նախքան  այս հարցի շուրջ որոշակի դիրքորոշում ընդունելը: Այս մասին հայտնում է The Times-ը:

Սակայն, արդեն երեկ  երեկոյան ֆրանսիական կառավարությունը փոխեց իր դիրքորոշումը և ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելարտը հայտարարեց, որ այս բարբարոսական զենքերի անսպասելի վերադարձն այսպիսի մահացու գործողությամբ, որին կարելի է հետևել Սիրիայում և Մերձավոր Արևելքում բազմաթիվ անգամ օգտագործելիս, ինչպես նաև Ասիայում, իսկ հիմա էլ արդեն Եվրոպայում, չի կարելի հանդուրժել: Նա նաև նշեց, որ Ֆրանսիան  ամբողջովին վստահում է բրիտանական քննությանը:  The Times-ն նաև նշում է, որ իրենց աղբյուրները հայտնել են, որ Մեյը զրուցել է Մակրոնի հետ և ներկայացրել իրավաճակը, ինչպես նաև հույս հայտնել, որ Ֆրանսիան սոլիդարություն կպահպանի Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Նշվում է, որ այսօր առավոտյան Մեյը և Մակրոնը զրուցել են այս , ինչպես նաև ՌԴ-ին սաստելու հարցի շուրջ:

Նույն շարքից