Հասարակություն 

Հրդեհ՝ նախկին «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում. Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ

analitik.am

Մարտի 17-ին, ժամը 12:56-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին «Ավտոմատիկա» գործարանի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:02-ին:

Այրվել են ներկանյութեր պատրաստող 2 վառարան և տանիքից (ընդհանուր՝ 500 քմ) մոտ 65 քմ հատված:

Նույն շարքից