Հասարակություն 

Խոշոր տուգանք՝ հրավառության կարգը խախտելու համար

analitik.am

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ  ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է պահանջներ սահմանել  հատուկ նշանակության հրավառությունների համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է այդ հրավառությունների  վայրին, խախտումների դեպքում տուգանքի չափերին և այլն:

Այսպիսով, Հայաստանում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է հատուկ օրենքով:

Արեյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում ավելացվել է ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջարկությունը: Դաշինքը մասնավորապես առաջարկել էր  պայթուցիկ նյութերի վաճառքն արգելել  ֆիզիկական անձանց համար: Այսուհետ հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերը կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց կողմից, որոնք ունեն համայնքի ղեկավարի կողմից հատուկ թույլտվություն:

Առանց համայնքի ղեկավարի թույլտվության նման նյութեր վաճառողը, կազմակերպողը ենթարկվում է տուգանքի՝ առաջին անգամ 250 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ 300 հազար դրամի:

Նույն շարքից