Հայաստան Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ ԵԼՔ-ը կպառակտվի

analitik.am

Այսօր՝  մարտի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասով երեք տարբերակ կա, որոնք քննարկումների արդյունքում այդպես էլ մեկ տարբերակ չդարձան, դրա համար էլ որոշվել է չբռնել որևէ մեկի ձեռքերը, ով կցանկանա առանձին գործողություններ իրականացնել, այսինքն, դաշինքում մեկը մյուսին չի կաշկանդելու:

Մարուքյանը նշեց, որ չի կարող պատասխանել ՔՊ-ի ճանապարհային քարտեզին վերաբերող հարցերին՝ հավելելով, որ դաշինքը կշարունակի գործել հուշագրի սահմաններում, ինչպես եղել է մինչև այս պահը:

ԵԼՔ  պատգամավորը հայտարարեց, որ դաշինքի երեք ուժերի ծրագրերում էր փողոցային պայքարի կոմպոնենտ կա, սակայն տարբերություն կա տակտիկական գործողությունների, ձևակերպումների մասով, ինչի պատճառով էլ հնարավոր չեղավ ընդհանուր հայտարարի գալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այս ամենի վերջը լինի ԵԼՔ-ի պառակտումը, Մարուքյանն ասաց, որ մինչև այս պահը նման բան չի եղել, սակայն ինչ-որ պահի ամեն ինչ էլ կարող է լինել:

Նույն շարքից