Հայաստան Քաղաքականություն 

Աշոտյանը Փաշինյանին մեղադրեց ՀԱԿ-ի քայքայմանն ակտիվ մասնակցություն ունենալու մեջ

analitik.am

«Դեռևս շաբաթներ առաջ առաջարկություն եմ արել ընդդիմադիր խմբակցություններից մեկին ստեղծել ստվերային կառավարություն, որը թույլ կտա ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել խորհրդարանական ընդդիմության աշխատանքները»,-այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով ԵԼՔ դաշինքին:

Աշոտյանի խոսքերով, այդ կերպ ընդդիմադիր ուժը հնարավորություն կունենար հասարակությանը տալ այլընտրանքային քաղաքական օրակարգ, որը գուցե շատ ավելի բովանդակային կլիներ. «Իմ գործընկերները քննադատեցին առաջարկությունը, քանի որ այն առաջինը հնչել է իմ կողմից: Կարող եք մոռանալ այդ փաստը, պարզապես վերցրեք միջազգային փորձը, շարժվեք այդ ճանապարհով և ստեղծեք խորհրդարանական հանրապետությանը հարիր քաղաքական մշակույթ, որովհետև մենք մեր պարտականությունները կատարում ենք, սակայն առանց ձեզ չենք կարող ունենալ այդ մշակույթը»:

Ապա Աշոտյանը հույս հայտնեց, որ ԵԼՔ-ը ՀԱԿ-ի օրինակով չի քայքայվի. «Նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցության արդյունքում ՀԱԿ-ը քայքայվեց: Հուսամ ԵԼՔ-ին նույն ճակատագիրը չի սպասվում»:

Աշոտյանից անմիջապես հետո ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ԵԼՔ-ի մահվան մասին լուրերն ուռճացված են:

Նույն շարքից