Միջազգային Քաղաքականություն 

Բրիտանական խորհուրդը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին

analitik.am

Բրիտանական խորհուրդը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին: Խորհուրդն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշումով պայմանավորված՝ չեղյալ են համարվում բոլոր նախատեսված հանդիպումները և ծրագրերը,  ինչի համար խորհուրդը ցավում է և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվելու են՝ կապված Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Խորհուրդի աշխատանքների դադարեցումն այդ միջոցառումներից մեկն է:

Նույն շարքից