Հայաստան Քաղաքականություն 

Քրեական գործ չի հարուցվել

analitik.am

Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ չընդունելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշումը.

2018 թվականի փետրվարի 13-ին և փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում «Ազատություն», «Ա1+» լրատվամիջոցների և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության  աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին ի պատասխան՝  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու և  հետապնդում չիրականացնելու մասին:

Սույն որոշման անօրինական լինելու և, ըստ էության, հովանավորչություն ցուցաբերելու՝ հանցագործությունը կոծկելու  հիմքով Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Նույն շարքից