Հայաստան Քաղաքականություն 

Ի՞նչ պիտի գողնար էդ խեղճ տղեն. Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին

analitik.am

«Նորմալ է նշանակումը, տաշած քարը գետնին չի մնա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից Բաղմանյանին հսկայական կարողությունը, Սարոյանն ասաց, որ վերջինս այն չէր կարող  գողանալ բանակից.  «Քո ի՞նչ գործ, քո տնի՞ց գողցե էդ մարդը, ի՞նչ պաշտոն ունի, որ բանակից էլ գողանար, հավայի խոսում եք: Ի՞նչ պիտի գողնար էդ խեղճ տղեն»:

Ինչ վերաբերում է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որ Բաղմանյանին բանակից հեռացրել են թերացումներ թույլ տալու պատճառով, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բոլորն էլ ունեն թերություններ, չկա աշխատող մարդ, ով թերություններ թույլ չի տալիս:

Նշենք, որ Բաղմանյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակվեց մարտի 22-ին, ՀՀ նախագահի հրամանագրով:

Նույն շարքից