Հայաստան Քաղաքականություն 

Կանոնակարգվեց ավագանու նիստերի լուսաբանման հարցը. Ընդունվեց նաև Հանրաքվեի մասին օրենք

analitik.am

Խորհրդարանն այսօր՝ մարտի 23-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հանրաքվեի մասին օրենքը: Նախագիծն անցավ 65 կողմ և 26 դեմ հարաբերակցությամբ:

Օրենքը սահմանադրական էր, ինչի մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը  (63 կողմ, 26 դեմ): Այս նախագծով մի շարք փոփոխություններով արգելվեց նաև լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ:

 

Նույն շարքից