Հասարակություն 

Թուրք հայտնի երգչուհուն ազատազրկման են դատապարտել Էրդողանի մասին երգելու և միջնամատ ցույց տալու համար

analitik.am

Թուրք հայտնի երգչուհի Զուհալ Օլջային բանտ են ուղարկել իր երգերից մեկում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին  հիշատակելու պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆերգանա» գործակալությունը:

Երգչուհուն  դատապարտել  են 10 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ Թուրքիայի դատախազությունը 4 տարի ազատազրկում էր պահանջում:

Օլջայը Էրդողանի մասին իր երգում խոսել է 2016 թվականին՝ փոխելով արդեն գոյություն ունեցող երգի բառերը և դարձնելով «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ սին է, ամեն ինչ սուտ է: Մի օր այս կյանքն ավարտվելու է, և բոլորը կասեն, որ սա երազ էր»:

Նշվում է նաև, որ կատարման ժամանակ երգչուհին միջնամատ է ցույց տվել:

Երգչուհին ավելի ուշ հայտարարել է, որ միջնամատ ցույց է տվել երկրպագուներից մեկին, ով վիրավորել է իրեն՝ հերքելով բոլոր մեղադրանքները:

Հավելենք, որ Թուրքիայում նախագահին վիրավորելու համար մինչև 4 տարի ազատազրկում է սպառնում:

Նույն շարքից