Միջազգային Քաղաքականություն 

Մարզում իրական հարվածից առա՞ջ. Ինչո՞ւ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան հարվածեցին Սիրիային

analitik.am

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հարվածելը նման է մարզմանը, որն իրականացվեց իրական հրաձգությունից առաջ: Նման հայտարարությամբ Baltkom-ի հետ զրույցի ժամանակ հանդես է եկել ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայել Գորբաչյովը:

«Ես կարծում եմ, որ հարձակումն այս տեսքով, ինչ տեսքով որ ներկայացվում է, և այսպիսի արդյունքներով որևէ մեկին պետք չէ: Սա շատ նման է իրական հարվածից առաջ տեղի ունեցած մարզման: Դա անընդունելի է: Դա որևէ լավ բանի մասին չի վկայում»,-ասել է Գորբաչյովը:

Հիշեցնենք, որ դաշնակիցները Սիրիային հարվածեցին ապրիլի 14-ին: Ավելի քան 100 թևավոր հրթիռ արձակելու արդյունքում զոհեր չկան:

Նույն շարքից