Հասարակություն 

ՀՀ ԱԻ նախարարությունը բարձրացնում է բնակչության և խոշոր օբյեկտների պատրաստվածության մակարդակը

analitik.am

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ մեկնարկել է հրդեհային անվտանգության և տարհանման միջոցառումների միամսյակ, որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ս/թ ապրիլի 16-ին, ժամը 21:45-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու ժամանցի կենտրոնում և «Սինեմասթար» ՍՊԸ-ում (հասցեն՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3) կանցկացնի «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:

Հակահրդեհային միամսյակի շրջանակում նախատեսված ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում սննդի կետերի, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին:

Նույն շարքից