ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցութան պատգամավորները հավաքվել են Ազգային ժողովում: Կոալիցիոն ուժի ներկայացուցիչները պատրաստվում են դռնփակ նիստում վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ խորհուրդը որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության առաջնորդի թեկնածությունը:
ՀՅԴ-ն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ պաշտպանելու է Հանրապետականի թեկնածուին: