Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանն այն անձանցից է, ով նվիրվել է ՀՀ պաշտպանությանը . Վահրամ Բաղդասարյան

analitik.am

ԱԺ հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա  իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանի անցած ուղուն քաջատեղյակ է  յուրաքանչյուր քաղաքացի:  Բաղդասարյանը խոսեց Սերժ Սարգսյանի անցած ուղու, Արցախյան պատերազմի ժամանակ նրա ունեցած դերակատարումի մասին՝ նշելով, որ  Սերժ Սարգսյանը Հայաստանի համար ամենադժվարին պահին ստանձնել է ՀՀ ամենակարևոր պաշտոններից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Բաղդասարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն այն անձանցից է, ով նվիրվել է ՀՀ պաշտպանությանը և կարևորել է  ՀՀ անվտանգությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ եղած խնդիրների մասին, քննադատությունների, որոնք սակայն չեն խանգարել Սերժ Սարգսյանին ապահովել ՀՀ  քաղաքացու անվտանգությունը, բարեկեցիկ կյանքը: ՀՀԿ-ն բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի անցած ուղին  և ՀՅԴ-ի հետ միասին  ՀՀ վարչապետի թեկնածու է  առաջադրում Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում  քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը:

Նույն շարքից