Բարի օր Քաղաքականություն 

Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Հայաստանում ցույցերի մասին

Ռուսական իշխանությունները վստահ են, որ Երևանում ծավալված ցույցերը կկարգավորվեն իրավական հարթության մեջ:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վստահ եմ, որ բարեկամ Հայաստանում իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ուղով, իրավական հարթության մեջ»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ հայաստանյան իրադարձություններին անդրադարձել են նաև Կրեմլը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայում ուշադիր հետևում են հայաստանյան զարգացումներին:

 

  • 65
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    67
    Shares

Related Articles