Հասարակություն 

Օսիպյանը, Փաշինյանին տեսնելով, հայտարարեց, որ կարոտել էր նրան

analitik.am

Մի քանի ժամով չենք տեսնում,  կարոտում ենք: Այսօր՝ ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանին Գյուլբենկյան փողոցում հանդիպելիս հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Փաշինյանն իր հերթին նշեց, որ արդեն ուրախանում են, երբ տեսնում են Օսիպյանին:

Ապա Օսիպյանը հետաքրքրվեց, թե ինչ են ծրագրված այսօր ցուցարարների կողմից՝ ստանալով Փաշինյանի պատասխանը՝ թավշյա հեղափոխությունը:
Երևանի փոխոստիկանապետը նաև հիշեցրեց Փաշինյանին, որ հանրահավաքի կազմակերպիչները պարտավոր են իրավապահներին տեղյակ պահել երթուղու մասին, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ երթը:

Դրանից հետո ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Կոմիտասի պողոտա՝ ավելի ուշ կարճ ժամանակով երկկողմանի փակելով Դավթաշենի կամուրջը:

 

Նույն շարքից