Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ԱՄՆ-ին մեղադրում է Թուրքիային շանտաժի ենթարկելու մեջ

analitik.am

ԱՄՆ-ը փորձում է շանտաժի ենթարկել Թուրքիային և իր համար մրցունակ առավելություն ստեղծել: Ինչպես փոխանցում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով նրան, որ Սպիտակ տունը չի բացառում Անկարայի նկատմամբ պատժամիջոցները, եթե թուրքական իշխանությունները C-400 համակարգեր գնեն Ռուսաստանից:

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միթչելի հայտարարությունն այն մասին, որ Անկարան կարող է պատժամիջոցների թիրախում հայտնվել, եթե Ռուսաստանից C-400 համակարգեր ձեռք բերի, շանտաժի փորձ է՝ նպատակ ունենալով  անբարեխիղճ մրցակցություն ստեղծել ամերիկյան ընկերություների համար»,-ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մրցակցությունը մասնավորապես զենքի շուկայում պետք է լինի արդար, բարեխիղճ:

Հավելենք, որ ամերիկյան կողմը ոչ մեկ անգամ է ամենատարբեր մակարդակներով զգուշացրել Անկարային, որ Թուրքիան կարող է պատժամիջոցների հետ խնդիրներ ունենալ, եթե ի վերջո C-400 համակարգեր ձեռք բերի Ռուսաստանից:

 

Նույն շարքից