Քաղաքականություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը:

Էրիկաս Պետրիկասը իր հերթին նշել է, որ միշտ մնալու է հայ ժողովրդի լավ բարեկամը:

  • 65
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    65
    Shares

Related Articles