Գլխավոր Քաղաքականություն 

Ինտերֆաքսը հայտնում է, որ Նալբանդյանը գտնվում է Մոսկվայում և ոչ պաշտոնական բանակցություններ է վարելու Հայաստանի իրավիճակի մասին

analitik.am

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Մոսկվայում և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ վարել ռուսական իշխանությունների հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել ապրիլի 25-ին, իսկ այսօր մտադիր է մի շարք հանդիպումներ ունենալ:

Գործակալության տեղեկություններով բանակցությունների թեման լինելու է Հայաստանի ներքաղաքական կյանքում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան Մոսկվա է մեկնել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով այսօր երեկոյան վերադառնալու է Հայաստան:

 

Նույն շարքից