Հասարակություն 

Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է

analitik.am

Ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է, նա արդեն Ֆրանսիայում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ Պետերբուրգում համերգները չեղյալ համարելուց հետո Ազնավուրի օդանավն այսօր արդեն վայրէջք է կատարել Փարիզի օդանավակայանում:

Պատասխանելով հարցին արդյո՞ք Ազնավուրը հիվանդանոց կտեղափոխվի Փարիզում, վերջինիս ներկայացուցիչն ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազնավուրի ինքնազգացողությունը Պետերբուրգում վատացել է, ինչի պատճառով նա հոսպիտալացվել է՝ չեղյալ համարելով համերգները:

 

Նույն շարքից