Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի որքան հնարավոր է շուտ և սահմանադրության շրջանակներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ այսօր ևս անդրադառնալով հայաստանյան զարգացումներին:
Պեսկովը ևս մեկ անգամ շեշտել է, որ հարցը Ռուսաստանում համարում են որպես Հայաստանի ներքին հարց:
Նշենք, որ վերջին օրերին Պեսկովը գրեթե ամեն օր անդրադառնում է հայաստանյան դեպքերին: Նրա հայտարարությունները նույնաբովանդակ են: